Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Գերմանական գարեջրում մկնդեղ են գտել

Գերմանական գարեջրում մկնդեղ են գտել

Մյունխենի Տեխնիկական համալսարանի աշխատակիցները հայտարարել են գերմանական գարեջրի որոշ տեսակներում մկնդեղի բարձր պարունակության մասին:

Խմիչքների մոնիտորինգ իրականացնելով` գիտնականները ուսումնասիրել են գերմանական գարեջրի 140 տեսակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրում է, որ մկնդեղի մակարդակը գարեջրում կարող է կազմել 10 միկրոգրամ, բայց մի քանի տեսակներում այդ ցուցանիշը գերազանցվել է:

 

Գիտնականները տարակուսած են, թե ինչպես կարող է մկնդեղն ավելցուկ տալ գարեջրում, քանի որ պատրաստման համար օգտագործվող ջրում այդ նյութի մակարդակը ցածր է եղել: Լրացուցիչ անալիզը ցույց է տվել, որ մկնդեղի ավելցուկը գարեջրում հայտնվել է ֆիլտրող բաղադրիչի պատճառով:

 

Ընդ որում, գիտնականները նկատում են, որ մկնդեղի մակարդակը շատ չի գերազանցվել եւ սպառողները մտահոգվելու առիթ չունեն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ